«Փյունիկը» 8-րդ անգամ դարձավ Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի հաղթող

«Փյունիկը» 8-րդ անգամ դարձավ Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի հաղթող

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը: Դաշտում հանդիպեցին 2010-ի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» և անցած տարվա արծաթե մեդալակիր «Բանանցը»: 2010-ին Սուպերգավաթում նույնպես հանդիպել էին այս երկու թիմերը և այդ ժամանակ 2:0 հաշվով հաղթանակ էր տարել «Փյունիկը»:

«Փյունիկի» ֆուտբոլիստները հաշիվը բացեցին 18-րդ րոպեին Արամ Հովսեփյանի գոլի շնորհիվ: Այնուհետև «Փյունիկը» իրականացրեց ևս մի քանի սուր գրոհներ, որոնցից մեկն ավարտվեց Ստեփան Ղազարյանի դարպասի գրավումով, գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը:

Չնայած նրան, որ «Բանանցը» պարտվում էր, մեծ ջանքեր չէր գործադրում հարձակման գծում: «Փյունիկի» գեղեցիկ գրոհներից մեկը գոլով ավարտեց Վարդան Բակալյանը: «Փյունիկը» խաղն ավարտեց 10 հոգով. վնասվածքի պատճառով խաղը չկարողացավ շարունակել Հովհաննես Հովհաննիսյանը:

«Փյունիկը» հաղթանակ տարավ 3:0 հաշվով և 8-րդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթի հաղթող:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---