Մենամարտ WBO վարկածով գոտու համար. Կշռումից առաջ Պիրոգը ստիպված է եղել շտապ նիհարել 200 գրամով![]() 25 սեպտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Կրասնոդարում կայացել է Դմիտրի Պիրոգի և Գենադի Մարտիրոսյանի կշռման արարողակարգը միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտից առաջ: WBO վարկածով գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգը պաշտպանելու է տիտղոսը Գենադի Մարտիրոսյանի դեմ մարտում: Գործող չեմպիոնը կշռվելու համար դահլիճ է դուրս եկել ոչ անմիջապես. նա ստիպված էր շտապ նիհարել 200 գրամով: Ընթացակարգի կանոնների համաձայն, պահանջվող քաշն աննշան գերազանցելու դեպքում մարզիկին որոշ ժամանակ են տալիս ցուցանիշները շտկելու համար: Արդյունքոմ Պիրոգին հաջողվել է համապատասխանել սահմանված նորմին: Նա կշռել է 72,4 կգ, իսկ Մարտիրոսյանը՝ 71,6: Մենամարտը կայանալու է սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |