261 համարի երթուղային տաքսին բախվել է «Նիսսանին» և «Ռենոյին». «Ռենոյի» վարորդը տեղում մահացել է26 սեպտեմբերի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322123» մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը և «Նիսսան» ու «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «ԳԱԶ-322123»-ի 13 ուղևորներ: Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |