Թուրքիան ու Իրանը համատեղ գործողություն կսկսեն քրդերի դեմ![]() 26 սեպտեմբերի 2011 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ու Իրանը մտադիր են համատեղ գործողություն սկսել քուրդ գրոհայինների դեմ, որոնք տեղակայվել են Իրանի, Իրաքի ու Թուրքիայի սահմանում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Associated Press-ը: Ըստ Էրդողանի, Անկարան ու Թեհրանը համատեղ աշխատում են խնդրի վրա և մտադիր են անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությանը»,-հավելել է նա: Նախօրեին քուրդ պարտիզանները հարձակվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող սահմանապահ ուղեկալի վրա. «Մենք շատ ենք ափսոսում, սակայն կորուստներից, հավանաբար, չենք խուսափի»,-հավելել է նա: Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարություն է արել, որտեղ ասվում է, որ Կանդիլ լեռան վրա գործողության արդյունքում օգոստոսի 17-ից Թուրքիայի ՌՕՈւ ոչնչացրել է քուրդ գրոհայինների 152 օբյեկտ, հայտնում է «Սաբահ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |