Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպելու է Ռիչարդ Գուտիերեսի հետ

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպելու է Ռիչարդ Գուտիերեսի հետ

PanARMENIAN.Net - Վանես Մարտիրոսյանը (30-0, 19 KO’s) իր հաջորդ մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 29-ին Օկլահոմայում (ԱՄՆ): Հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու կոլումբիացի Ռիչարդ Գուտիերեսը (26-7-1, 16 KO’s), հաղորդում է boxingnews24.com-ը:

WBC Silver տիտղոսակիր Մարտիրոսյանը պետք է հանդիպեր Ալֆրեդո Անգուլոյի հետ, բայց մենամարտը չի կայացել: Հետո բանակցություններ են ընթացել Պավել Վոլյակի հետ, բայց նա հրաժարվել է բռնցքամարտել Մարտիրոսյանի հետ: Այնուհետև հայ մարզիկի թիմը մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել է Գուտիերեսի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---