«Յուքոմ»-ը ձեռք է բերել նոր համարային շարք26 սեպտեմբերի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Յուքոմ» ընկերությունն այսօր հայտնեց նոր համարային շարքի ձեռքբերման մասին։ Այժմ բացի՝ 060 44 համարներից բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53, -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ։ Այս լուրը հայտնեցին ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մամլո ասուլիսի ժամանակ։ ««Յուքոմ»-ն ունի 10 000 համարային շարք։ Մեր բաժանորդների 70%-ն ամեն օր զանգեր է կատարում», - ասաց Հայկ Եսայանը։ Նրա խոսքով մինչև հոկտեմբերի երկրորդ կեսը «Յուքոմը» հասանելի կլինի նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում, հաջորդը կլինի Աջափնյակ համայնքը։ Այժմ ընկերությունը ծածկում է մայրաքաղաքի 50%-ը։ Բացի այս լուրերից ընկերության տնօրենը և կոմերցիոն տնօրենը հայտնեցին, որ այսօր կբացվի «Յուքոմ»-ի թվով 9-րդ մասնաճյուղը Հյուսիսային պողոտայում։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |