Բռցքամարտիկ Արմեն Սիմոնյանը վնասվածք է ստացել և չի կարող ելույթ ունենալ Բաքվի ԱԱ-ում![]() 26 սեպտեմբերի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Բաքվում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամներից սեպտեմբերի 27-ին առաջինը ելույթ կունենա Հովհաննես Բոչկովը (56 ք/կ), որն առաջին փուլում մրցելու է Օտգոնդալա Դորինյանբուի հետ (Մոնղոլիա): Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից, Արմեն Սիմոնյանը վնասվածքի պատճառով չի կարող ելույթ ունենալ աշխարհի առաջնությունում: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի պնդմամբ, բռնցքամարտիկները լավ մարզավիճակում են, և կազմակերպիչները հետևում են անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները, որի կազմում հանդես են գալիս երկու հայ բռնցքամարտիկներ, բնակվում են բոլոր մասնակիցներից առանձին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |