Հայաստանի Եվրոպական շարժումը հոկտեմբերին անցկացվելիք ֆորումի համար բլոգ է գործարկել26 սեպտեմբերի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-21 Երևանում կայանալիք «Արևելյան Գործընկերության երկրներում Քաղաքացիական հասարակության դերի խթանումը Եվրոպական ինտեգրման հարցերում» թեմայով Կոնգրեսի շրջանակներում սկսել է գործել Միջազգային Եվրոպական շարժման նոր բլոգը: Բլոգը կծառայի որպես գաղափարների փոխանակման պլատֆորմ և կօգնի նախապատրաստվել կոնգրեսին: Այսպիսով, կոնգրեսի կազմակերպիչները հրավիրում են Ձեզ կիսվել գաղափարներով և բլոգում բարձրացնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակության զարգացումը, տարածաշրջանային/ազգային բարեփոխումների գործընթացը, վիզայի ազատականացման գործընթացը կամ պարզապես քաղաքացիական հասարակությանը վերաբերվող այնպիսի հարցեր, որոնց մասին արժե խոսել: Ամենաշատ քննարկվող գաղափարները կներկայացվեն կոնգրեսի օրակարգում և կքքնարկվեն ԵՄ և ԱլԳ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության և պետական իշխանությունների կողմից: Կոնգրեսի մասնակիցները երկօրյա ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան աշխատելու քաղաքական ռազմավարության վրա, որը պետք է խորհուրդներ ներառի տարածաշրջանային քաղաքացիական երկխոսության զարգացման վերաբերյալ: Կոնգրեսի հեռանկարային խնդիրն է նպաստել ժողովրդավարության զարացմանը և վերացնել քաղաքական որոշումների գործընթացում իշխանությունների և քաղաքացիների միջև առկա անդունդը: Լինքին կարող եք հետևել ստորև: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |