Էդուարդ Շարմազանով. ՄԱԿ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացավ որպես համահայկական առաջնորդ

Էդուարդ Շարմազանով. ՄԱԿ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացավ  որպես համահայկական առաջնորդ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց իրեն որպես ժողովրդավարական և համահայկական առաջնորդ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա մասնավորապես նշել է Հայաստանի նախագահի ելույթի այն հատվածը, որը նվիրված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքին և Լեռնային Ղարաբաղի ու Հարավային Սուդանի միջև զուգահեռներին:

Շարմազանովը նաև անդրադարձել է նախագահի կողմից շոշափված Ցեղասպանության դատապարտման թեմային, ինչպես նաև ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Նրա խոսքով, Ցեղասպանության դատապարտումը կօգնի ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---