Ադրբեջանական էներգառեսուրսների հարցը կախված է ղարաբաղյան խնդրի կարգավորումից26 սեպտեմբերի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Եթե ՌԴ-ն լուծի Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը կհրաժարվի ԵՄ ծառայություններից էներգառեսուրսների դիվերսիֆիկացման հարցում»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»: «Բաքուն դեռ չի ստորագրվել Nabucco նախագծի տակ, իսկ պատճառն այն է, որ դեռևս Ադրբեջանը պայքարում է Ռուսաստանի օգնությամբ ղարաբաղյան արդարացի կարգավորմանն հասնելու համար»,-ասել է Մամեդովը: Սակայն, Մոսկվան, իր հերթին «դեռ չի շտապում այդ հարցում»: Նա ցանկանում է վստահ լինել, որ մերձկասպյան երկրները չեն սկսի ինքնուրույն գործել միջազգային ասպարեզում նավթագազային նախագծերի հարցում, հավելել է նա: ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ ԵՄ բանակցություններին՝ Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ իրավական ուժ ունեցող պայմանագիր կնքելու համար: Այդ կապակցությամբ իր տարակուսանքն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ն՝ համարելով, որ դա կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում: Դրան արձագանքեց Բրյուսելը՝ ի դեմս էներգետիկայի գծով եվրահանձնակատար Էթթինգերի խորհուրդ տալով Մոսկվային «չխանգարել այդ նախագծին, որը Nabucco-ի բաղկացուցիչ մասն է հանդիսանում»: «Այս իրավիճակում իր պահանջները կներկայացնի Իրանը: Արդյունքում կբախվեն ՌԴ-ն ու ԵՄ-ն: Փաստորեն, Եվրամիությունը բացահայտ վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին: Կարծում եմ, Ռուսաստանն այլ ելք չունի՝ պետք է զիջի»,-ասել է Մամեդովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |