Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած զորահանդեսից, գտնում է ռազմական փորձագետը 26 սեպտեմբերի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, զորահանդեսի մասին իր գնահատականներով ադրբեջանական կողմը թոզ է փչում սեփական ժողովրդի աչքերին՝ նրա ուշադրությունը սեփական անհաջողություններից շեղելու համար: «Հասկանում եք, հայկական զորահանդեսի մասին խոսում են ոչ թե ռազմական փորձագետները, այլ քաղաքագետներ, ինչ-որ անհասկանալի մարդիկ»,-ասել է նա: Ընդ որում, փորձագետը նշել է, որ այդ ամենը վկայում է միայն մեկ բանի մասին. «Ադրբեջանը տարիներ շարունակ մոլորեցրել է ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև սեփական ժողովրդին»: «Ադրբեջանը, որը 2000թ. ի վեր 5-6 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, այսօրվա օրով ոչ մի առավելություն չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշ հարցերում պաշտպանական դիրքերում Բաքուն նույնիսկ զիջում է Երևանին: Ընդ որում, նա նշել է, որ այն, որ արտասահմանցի փորձագետները խոսում են տարածաշրջանում ռազմական հավասարակշռության մասին, արդեն իսկ շոկ է ադրբեջանցիների համար: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |