Աթենքում Հայաստանի անկախությունը նշել են բացօդյա ամֆիթատրոնում![]() 26 սեպտեմբերի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում անցկացվող հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Աթենքի «Միկիս Թեոդորակիս» բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր ձեռնարկ և տոնական համերգ, որը կազմակերպել էր Հունաստանում ՀՀ դեսպանությունը` հունահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին հունահայ համայնքային քաղաքական, հասարակական, մշակութային և այլ կազմակերպությունների ու միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, համայնքի հոգևոր առաջնորդներ և անդամներ: Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում արժևորեց մեր նախնիների սուրբ պատգամի իրականացմամբ իր անկախությունն ու ազատությունը վերանվաճած Հայաստանի հաղթանակներն ու ձեռքբերումները: Նա ընդգծեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևորությունը Հայաստանի և հայության առջև ծառացած նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար` հանուն մեր 20-ամյա նորանկախ պետության էլ ավելի հզորացման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |