Լեհաստանի ԱԳՆ. Երևանն ու Բաքուն կարող են նաև երկկողմ հարցեր արծարծել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում26 սեպտեմբերի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հորդորում է պետություններին առավել արդյունավետ օգտագործել հնարավորությունները հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե երկրները չեն ցանկանում բաց թողնել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության հնարավորությունը, ապա, անշուշտ, արժե, որ նրանք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում արծարծեն նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասել է նա՝ նկատի ունենալով Հայաստանին ու Ադրբեջանին: «Երկկողմ հարաբերություններն ու դրա հետ կապված խնդիրները առկա են նաև Եվրամիության ներսում»,-ասել է Ռադոսլավ Սիկորսկին: Որոշակի լարվածություն կա նաև ԵՄ անդամ երկրների միջև»,-ասել է Սիկորսկին: Ըստ նրա, եվրոպական համագործակցությունն օգնում է լուծել այնպիսի հակամարտություններ, որոնց լուծումը նախկինում չէր գտնվում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |