Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. ավարտվում է կամերային երաժշտության համերգաշարը

Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. ավարտվում է կամերային երաժշտության համերգաշարը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու կամերային երաժշտության համերգաշարի վերջին երեկոն:

Ծրագրում հնչելու են Մոցարտի, Բրամսի, Շումանի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես են գալու աշխարհահռչակ ջութակահար Դայշին Քաշիմոտոն (Ճապոնիա) և այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են Դիմուտ Պոպենը, (ալտ, Գերմանիա), Ալեքսանդր Չաուշյանը, (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Վահան Մարտիրոսյանը, (դաշնամուր, Ֆրանսիա), Կարմեն Թոսունյանը, (ջութակ, Հայաստան), Սամվել Բարսեղյանը, (ալտ, Պորտուգալիա), Մերի Մարգարյանը, (ջութակ, Հայաստան):

Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում կայացել են երկու կամերային համերգներ, որին մասնակցել են մի շարք հեղինակավոր երաժիշտներ արտերկրից և Հայաստանից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---