Հռոմի Լևոնյան վարժարանում ներկայացվել են շուրջ 25 սփյուռքահայ գեղանկարիչների աշխատանքներ

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները Իտալիայում մեկնարկեցին սեպտեմբերի 21-ին Հռոմի Լևոնյան վարժարանում կազմակերպված ընդունելությամբ: Պաշտոնական ելույթներից հետո վարժարանի սրահում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին տարբեր երկրերից (Հայաստան, ՌԴ, Ֆրանսիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա և այլն) շուրջ 25 հայ գեղանկարիչների աշխատանքները:

Միջոցառմանն իր ելույթում դեսպան Ռուբեն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ անկախության պետականաշինության 20-ամյա ուղուն` շեշտելով աշխարհասփյուռ հայության` ի դեմս իտալահայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ էլ ավելի համախմբվելու անհրաժեշտությունը` հավելելով, որ Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին նպաստելը պետք է առաջնային դեր զբաղեցնի յուրաքանչյուր հայի կյանքում:

Ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանությունը նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, այդ թվում` նոյեմբերի 8-ին Հռոմի կենտրոնական թանգարաններից մեկում «Museo Brascհi» «Դվին` Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում, ինչպես նաև նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտական համաժողովի անցկացում Տրիեստում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---