Հայկական մամուլը օրեր առաջ վնասազերծված հանցախմբի անդամներից մեկին «վաղաժամկետ» ազատ էր արձակել26 սեպտեմբերի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրոնային և տպագիր մամուլում լուրեր են շրջանառվում, թե սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը` Գուրգեն Հայրապետյանը, նախկինում ազատազրկման էր դատապարտվել 9 տարով և անցյալ տարի վաղաժամկետ պայմանական կարգով ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից, 29.01.1962 թ. ծնված Գուրգեն Հայրապետյանը ձերբակալվել է 22.04.2004 թ-ին, կալանավորվել` 23.04.2004 թ-ին: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավճռով Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 222հ.1-ին մասի(բանդիտիզմ), 235հ.1-ին մասի(ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 316հ. 1-ին մասի(իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 66հ.(պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման: «Հայտնում ենք որ, Գուրգեն Հայրապետյանը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել 2010 թ.-ի մարտի 23-ին»,- նշված է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |