Դիեգո Պինտո. Արդյո՞ք ԵՄ-ն ակտիվություն հանդես կբերի ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, ցույց կտա ժամանակը27 սեպտեմբերի 2011 - 09:11 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ` արդարացի կլինի ասել, որ Եվրամիությունում շատերը ձգտում են ԵՄ դերը բարձրացնել հարավկովկասյան տարածաշրջանում»,- հայտարարել է Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Պինտոյի խոսքով, Հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր քաղաքական երկխոսություն հաստատելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, ազատ տեղաշարժվելու առումով: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման բանակցությունները վկայում են Հարավային Կովկասում ԵՄ դերի բարձրացման մասին: Պատասխանելով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հայտարարությունների վերաբերյալ հարցին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ԵՄ մտնելու ճանապարհ է, Պինտոն պատասխանել է. «Արդյոք ԵՄ-ն ակտիվություն հանդես կբերի ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, ցույց կտա ժամանակը»: Պինտոն կոչ է արել բոլորին ավելի իրատեսական լինել և հաշվի առնել նաև այն, որ ռազմատենչ հռետորությունն ուժեղացել է, ինչպես նաև ավելացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և երկու երկրների միջև սպառազինությունների վազքն աճում է: «Այս առումով պատերազմ սկսելու հավանականությունը բավական մեծ է»,- ասել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |