Սոչիում վաճառքի են հանվել Օլիմպիական խաղերի հուշանվերները

Սոչիում վաճառքի են հանվել Օլիմպիական խաղերի հուշանվերները

PanARMENIAN.Net - Սոչիում 2014 թվականի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանշաններով հուշանվերային արտադրանքը մանրածախ վաճառքի է հանվել, հաղորդել է «Սոչի 2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն:

Նրա խոսքով, լիցենզիոն արտադրանքի տասնվեց կարգերում արդեն որոշվել են լիցենզառու արտադրողները:

«Նրանք արդեն ակտիվորեն սկսել են հուշանվերային արտադրանքի թողարկումը, այն արդեն տաղավարներում է»,- Չեռնիշենկոյի խոսքն է մեջբերում ria.ru-ն:

Մանրածախ վաճառքում արդեն սկսել են հայտնվել հուշադրամները, թղթե հուշանվերային արտադրանքը և հուշանվերների այլ տեսակներ: «Այս ամենն արդեն շուկայում է հայտնվում, այնպես որ շատ շուտով մենք կբավարարենք այդ ոլորտում առկա պահանջարկը»,- շարունակել է «Սոչի 2014»-ի կազմկոմիտեի նախագահը` հավելելով, որ մինչև ընթացիկ տարվա վերջ խանութներում կհայտնվեն նաև Սոչիում խաղերի թալիսման-խաղալիքները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---