«Անելիք» համակարգը գրանցել է Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ փոխանցումների ծավալի կտրուկ աճ27 սեպտեմբերի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով 2011 թվականի 8 ամիսների ընթացքում կտրուկ աճել է դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների շրջանառությունը: 2011 թվականի 8 ամիսների ընթացքում դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների ծավալը կազմել է 356,105,956 RUR, որը գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված փոխանցումների ծավալը ավելի քան 5 անգամ ` 70,621,35 RUR և մոտ 13 անգամ գերազանցում է 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով իրականացվել է 673 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում, ինչը գրեթե 14%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշված ժամանակահատվածում«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով գրանցվել է 920.649 գործարք, ինչը գրեթե 37%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված գործարքների թիվը: «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով Մոսկվայի «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս գործում է ընդամենը 0.5-0,8% փոխադրման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելիս, իսկ Ռուսաստանի ցանկացած վայրից «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և հակառակը ՌԴ ռուբլով փոխանցում կատարելիս գործում է 0,9 % միջնորդավճար ցանկացած գումարի դեպքում, հաղորդում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |