Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում կքննարկեն կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հարցը

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում կքննարկեն կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հարցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նվիրված կլինի Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հայտի քննարկմանը՝ ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության խնդրանքով: Խորհուրդը մտադիր է այնուհետև հայտը հանձնել կոմիտեին, որը զբաղվում է նման խնդիրների քննարկմամբ: Այդ մասին հաղորդել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ Նավաֆ Սալամը: Նիստի անցկացման մասին որոշումը կայացվեց Մերձավոր Արևելքի վերաբերյալ Խորհրդի խորհրդակցություններում:

Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ Մահմուդ Աբբասը փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության մասին դիմումը: Պան Գի Մունը այդ խնդրանքը փոխանցել է ԱԽ:

Ըստ կանոնադրության, կազմակերպությանը կարող է անդամակցել ցանկացած «խաղաղասեր պետություն, որը կստանձնի կանոնադրության պարտավորությունները և որոնք, ըստ Կազմակերպության, կարող են և պարտավոր են կատարել այդ պարտավորությունները»:

«Նման ցանկացած պետության անդամակցությունը ՄԱԿ-ին կատարվում է ԳՎ որոշմամբ ԱԽ երաշխավորությամբ»,-ասվում է կանոնադրության մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---