Ջոն Էվանս. Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման առաջին քայլը պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը 27 սեպտեմբերի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կախված չէ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա խնդրիների հանգուցալուծումից: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: «Դա թույլ կտա երկրներին վստահելի հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների»,-հայտարարել է նա՝ օրինակ բերելով Ռուսաստանն ու Ճապոնիան, որոնք, անկախ առկա տարաձայնություններից, դիվանագիտական հարաբերություններ ունեն: Պատասխանելով տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վրա երրորդ ուժերի ազդեցության մասին հարցին՝ Էվանսն ասել է, որ երկրները պետք է հրաժարվեն ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապված հույսերից, ու սկսեն առկա խնդիրների կարգավորումն առանց հակամարտության կողմերի թույլտվության»: Անդրադառնալով վերջին 20 տարվա տարածաշրջանային զարգացումներին՝ Էվանսը խորհուրդ է տվել Հարավային Կովկասի երկրներին փորձել առաջիկայում լուծել առկա խնդիրներն ու սերտ փոխհարաբերություններ հաստատել: «Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի արևմտյան երկրների համար, որոնք ընկալում են այն որպես մեկ միասնություն: Տարածաշրջանի խնդիրների հանգուցալուծումը նպաստավոր կլինի բոլորի համար»,-ասել է նա: Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը նշել է, որ, չնայած անկախության տարիների ձեռքբերումներին, Հայաստանը, մեծ ներուժ ունենալով, կարող էր ավելիին հասնել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |