«Գյումրին» և «Շահումյանը» տոնեցին իրենց հաղթանակները Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջին մրցափուլում![]() 27 սեպտեմբերի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջին մրցափուլի հանդիպումները: «Արմավիրը» 6:10 հաշվով զիջեց «Գյումրիին», իսկ «Հրազդանը» 5 գնդակի տարբերությամբ զիջեց «Շահումյանին»` 2:7: Սեպտեմբերի 23-25-ը Երևանում` ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպված սեմինար ֆուտզալի մարզիչների և մրցավարների համար: Սեմինարի աշխատանքները վարեցին ՖԻՖԱ-ի ֆուտզալի մարզիչների ինստրուկտոր Միկո Մարտիչը և ՖԻՖԱ-ի ֆուտզալի մրցավարների ինստրուկտոր Սիլվո Բորոշակը: Երեք օրվա ընթացքում անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ունկնդիրները ծանոթացան ֆուտզալ խաղի կանոններում կատարված փոփոխություններին, մրցավարները հանձնեցին հատուկ ՖԻՖԱ-ի կողմից մշակված մրցավարական տեստ: Բացի դրանից, ՖԻՖԱ-ի մասնագետները գնահատական տվեցին մարզիչներին և մրցավարներին, որոնց գիտելիքները և աշխատանքը դիտելու հնարավորություն ընձեռնվեց Հայաստանի ֆուտզալի առաջնության «Շահումյան» - «Թալգրիգ» հանդիպման ժամանակ: Սեմինարի վերջում մասնակիցներին շնորհվեցին արտոնագրեր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |