Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնում» բացվել է ՄԱԿ-ի հերթական անկյունը27 սեպտեմբերի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «Հասարակությանը ՄԱԿ-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ հասանելի կլինեն ՄԱԿ-ի վեցերորդ նորաբաց անկյունում, որի բացումը տեղի է ունեցել այսօր Սյունիքի Գորիս քաղաքում գտնվող «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ում»,- հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Երիտասարդությունը, լրագրողները, գիտաշխատողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են օգտագործել ՄԱԿ-ի անկյունի գրադարանը ՄԱԿ-ի արժեքների և աշխատանքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև հիմք կծառայի տեղի հասարակության համար ՄԱԿ-ի հետ առնչվող մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման հարցում: «Մենք շատ ուրախ ենք Գորիսում և հատկապես «Կանանց ռեսուրս կենտրոնում» ՄԱԿ-ի անկյուն ունենալու կապակցությամբ: Մենք պետք է տեղի իշխանությունների և ՄԱԿ-ի գործընկերների հետ միավորենք մեր ուժերը և համոզվենք, որ այն կծառայի որպես մեր մարզում երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու լրացուցիչ գործոն: Մենք գնահատում ենք այս նախաձեռնությունը և ակնկալում շարունակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը»,- ասել է «Կանանց ռեսուրս կենտրոնի» նախագահ Ռուզաննա Թորոզյանը: Բացման արարողության ժամանակ տեղի համայնքի ներկայացուցիչները, մարզային պաշտոնյաները և երիտասարդ ակտիվիստները ՄԱԿ-ի մասին կլոր սեղան քննարկում էին կազմակերպել: Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցության շնորհիվ ՄԱԿ-ի հինգ այլ անկյուններ էլ գործում են Արտաշատում, Գյումրիում, Իջևանում, Կապանում և Հրազդանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |