ՊՆ 19 նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին27 սեպտեմբերի 2011 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը: Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը: Միջոցառմանը ներկա են եղել և քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |