ԿԸՀ-ն հերքում է հայկական մամուլում տարածված տեղեկությունները

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի «Հետքերը ջնջել ե՞ն» հոդվածին, որը տարածվել էր հայկական այլ լրատվամիջոցներով ևս: Հոդվածում մասնավորապես խոսվում էր այն մասին, որ 90-ականների ընտրությունների փաստաթղթերը չեն պահպանվել: ԿԸՀ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հոդվածի հեղինակը, հավատարիմ մնալով իր ձեռագրին և խոսքերը միտումնավոր համատեքստից հանելով, փորձել է ստեղծել թյուր կարծիք, թե իբր մինչև 1999 թ. տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի պահպանվել, ինչի վերաբերյալ «...թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը»:

Մինչդեռ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանը, նշելով, որ 1999 թ.-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները տեղադրված են ՀՀ ԿԸՀ համացանցային կայքում, շեշտել է, որ մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերը պահպանության են հանձնվել Հայաստանի պետական արխիվ:

Այս խնդրի առնչությամբ անհիմն շահարկումներից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ մինչև 1999 թ. կայացած ընտրությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի պետական արխիվում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---