Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նշեց ՀՀ և ԼՂՀ անկախության օրերը

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նշեց ՀՀ և ԼՂՀ անկախության օրերը

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 27-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կայացավ «Հայաստանը մենք ենք» անունով համերգ` նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Այն կազմակերպվել է համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից: Միջոցառմանը ներկա էին ՀԵՀ ղեկավարությունը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում էին համալսարանի շուրջ 150 ներկայացուցիչներ իրենց պարային և երաժշտական համարներով:

Համերգի բացմանը ելույթ ունեցան ԵՊԼՀ պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, ով շնորհավորական խոսքեր ասեց ուսանողներին և մաղթեց բոլորին հաջողություն: ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն էլ իր ելույթում մաղթեց հաջողություն, անձնուրաց և նպատակային աշխատանքներ ի բարորություն պետությանը:

Բացի դրանից, ԵՊԼՀ շուրջ 50 ուսանող այցելելու են Արցախ, որտեղ հանդիպելու են տեղի ուսանողության հետ և մասնակցելու են ճանաչողական էքսկուրսիաներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---