Նախարար. ՏԿՆ-ը ստորերկրյա խորքային հորերի հորատման հարցերով չի զբաղվում![]() 27 սեպտեմբերի 2011 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Մարզպետները քննարկել են տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-11-ը Ջերմուկում անցկացվելիք գյուղական համայնքների ֆորումի կազմակերպչական հարցեր: Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է թե' մարզպետարանների, թե' ՏԻ մարմինների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն առաջին անգամ հանրապետությունում այս ձևաչափով անցկացվող միջոցառմանը, որի ընթացքում քննարկվելու են համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի հորատման թույլտվությունների խնդրին, որի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից հարցադրումներ են լինում: Գևորգյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման նախարարությունն այդ հարցերով չի զբաղվում: 2010թ. ՀՀ վարչապետի որոշմամբ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը ղեկավարում էր փոխվարչապետը, այս տարի մայիսին ՀՀ վարչապետի որոշմամբ լուծարվել է, և նոր հորերի հորատման թույլտվությունների տրամադրումը եղել և մնում է պետական լիազոր մարմնի` բնապահպանության նախարարության իրավասության ներքո: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |