Մարզպետները քննարկել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է առաջիկա օրերի ընթացքում ամփոփել և ՏԿ նախարարություն ներկայացնել առաջարկությունները` երկրորդ ծրագրում ընդգրկելու համար:

ՏԿՆ-ից հայտնում են, որ փոխվարչապետը նաև հորդորել է ուշադրության կենտրոնում պահել առաջին ծրագրի ընթացքը, հետևել շինարարական աշխատանքների որակին և ժամանակացույցին: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբերի վերջը:

Անդրադարձ է եղել հոկտեմբերին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Մարզպետները վստահեցրել են, որ արդեն իրականացված են անհրաժեշտ աշխատանքները գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---