Քեթրին Էշթոնը դատապարտել է Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման գործում Իսրայելի գործողությունները![]() 28 սեպտեմբերի 2011 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է «հրեական «Գիլո» բնակավայրում» 1 100 միավոր բնակարան կառուցելու` իսրայելյան իշխանությունների որոշումը, գրում է ZMAN-ը: Ինչպես նշել է Էշթոնը, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանում, այդ որոշումը «զգալիորեն նվազեցնում է խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը»: «Իսրայելը պետք է խուսափի միակողմանի քայլերից, որոնք կարող են խանգարել Մերձավոր Արևելքում վերջնական քաղաքական կարգավորմանը»,- հայտնել է ԵՄ գերագույն հանձնակատարը: Երուսաղեմի կառուցապատման հանձնաժողովը մտադիր է հաստատել այսպես կոչված «կանաչ սահմանից» անդին գտնվող Գիլո մայրաքաղաքային թաղամասում Հրեական ազգային հիմնադրամի (ՀԱՀ) կողմից սուբսիդավորվող 1 100 միավոր բնակարանների կառուցման նախագիծը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հաղորդել են իսրայելյան լրատվամիջոցները: Նախագիծը նախատեսում է նաև զբոսայգու, հասարակական շենքերի և առևտրի կենտրոնի կառուցում:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |