Հովհաննես Բոչկովը դուրս է մնացել Բաքվում բռնցքամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունից

Հովհաննես Բոչկովը դուրս է մնացել Բաքվում բռնցքամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը: Մինչև 56կգ քաշային կարգում 1/32 եզրափակչում Հովհաննես Բոչկովը հանդիպել է Օտգոնդալայ Դորիյնյանբուի (Մոնղոլիա) հետ:

Հայաստանցի բռնցքամարտիկը 13:24 հաշվով զիջել է և դուրս մնացել առաջնությունից:

Սեպտեմբերի 28-ին ելույթ կունենան մինչև 81կգ քաշային կարգի բռնցքամարտիկները, և Արթուր Խաչատրյանն իր ուժերը կչափի Էհսան Ռոուզբահանիի (Իրանի) հետ:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է, Օլիմպիական ուղեգրեր կարող են նվաճել 1-8-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---