«Չենք լռելուն» կապ չունի՞ Արցախի խորհրդանիշը մաքրելու նախաձեռնության հետ

«Չենք լռելուն» կապ չունի՞ Արցախի խորհրդանիշը մաքրելու նախաձեռնության հետ

PanARMENIAN.Net - Արցախի «Տատիկ-պապիկին» մաքրելու նախաձեռնությամբ հանդես եկած երիտասարդները տարածել են հաղորդագրություն, որտեղ հարց են բարձրացնում՝ «Չենք լռելու»-ն մի՞շտ է այսքան «անկեղծ» գործում, թե՝ ոչ։ Երեկ երեկոյան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել էր հաղորդագրություն, որում նշել էր, թե իրենց բարձրացրած աղմուկից հետո են Արցախի իշխանությունները մաքրել «տատիկ-պապիկի» արձանը, իսկ նույն նախաձեռնությամբ հանդես եկած երիտասարդների խումբը՝ շրջակա բլուրը։

Իսկ Արցախ մեկնած երիտասարդները պնդում են, թե ոչ մի կապ չունեն «Չենք լռելու»-ի հետ և գործել են նրանցից անկախ, ավելի վաղ են նկատել, որ արձանը խնամքի ու մաքրման կարիք ունի։

«Մեկ անգամ ևս կրկնենք, որ այս նախաձեռնությունը եղել է մերը, ամբողջ ընթացքը կազմակերպվել է մեր իսկ ջանքերով, և «Չենք լռելուն» ոչ մի առնչություն չունի մեր նախաձեռնության, Արցախ մեկնելու ու ծրագիրն իրականացնելու հետ: Խնդրում ենք բոլորին լինել անկեղծ իրենց արած գործում ու այլ մարդկանց կողմից կատարած գործերը չվերագրել սեփական հզորությանը: Անկեղծ գործերը լուռ են արվում և ինքնագովեստ չեն պարունակում»,- ասվում է երիտասարդների տարածած հաղորդագրության մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---