Արցախյան ձմերուկի կորիզը արտահանելու են Գերմանիա

Արցախյան ձմերուկի կորիզը արտահանելու են Գերմանիա

PanARMENIAN.Net - Արցախում արդյունաբերական նպատակներով ձմերուկ են աճեցնում: Քաշաթաղի շրջանի հարավում`Կովսականում, Բելգիայից ժամանած ազգությամբ ասորի Պոլ Ալագաչը փորձնական 140 հեկտար ձմերուկ է ցանել և որոշել շարունակել գործը, մնալ Արցախում, մեծացնել ցանքատարածությունները: Այս մասին իմանում ենք Նորայր Հովսեփյանի հոդվածից` տպագրված «Ազատ Արցախ» հանրային թերթում:

Ինչպես հաղորդում է ArtsakhNews լրատվական կայքը, աճեցվում է հատուկ տեսակի ձմերուկ, որից օգտագործվում են կորիզները: Հեկտարից, որպես կանոն, ստանում են մեկուկես տոննա բերք: Կառուցվելիք չորանոցներում կորիզները կչորացվեն, ապա կարտահանվեն Գերմանիա, որտեղ էլ տեղի կունենա վերջնական վերամշակումը: 35-50 գյուղացի է աշխատել Կովսականի ձմերուկի դաշտերում` չորս հազար դրամ օրավարձով: Ասորի հողօգտագործողը մտադիր է ավելացնել իր ցանքսատարածությունները մինչև 500-600 հեկտար: Նա մտադիր է չսահմանափակվել ձմերուկի արտադրությամբ, շուտով կհիմնվեն մրգի և բանջարեղենի չորացման արտադրամասեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---