Ծառայության ոլորտում 3 հայկական ընկերություններ մրցանակներ են ստացել «Top Ten Award 2011» արարողության շրջանակներում

PanARMENIAN.Net - Երեք հայկական ընկերություններ` Ստանդարտների ազգային ինստիտուտը, «Պ. Աբաջյան» ՍՊԸ-ն, որն իրականացնում է շինանյութերի փորձաքննություն և սերտիֆիկացում, «Այասի գրուփը», որը ներկայացնում է սննդի արդյունաբերության ոլորտը, մտել են «Top Ten Award 2011»-ի մեջ, որի ամփոփիչ արարողությունը կայացել է 2011-ի հուլիսին Կիևում: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը: «Ստանդարտները կոչված են հաղթահարել առևտրի ոլորտում առկա խոչընդոտները, որպեսզի բիզնեսը կարողանա հանգիստ արտահանել և ներկրել սեփական արտադրանքը»,- ասել է նա:

Հաղթողներին մրցանակները հանձնելու համար (ISO 9001 ստանդարտ) Հայաստան է այցելել JIS միջազգային ստանդարտացման ինստիտուտի ներկայացուցիչ Ջհանգիր Ասադին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---