Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երի միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ

Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երի միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Բեռլինում հանդիպումներ տեղի ունեցան նաև Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաև ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---