Հովհաննես Սահակյան. Ս.Սարգսյանի ռեսուրսը կբավականացնի նախագահի պաշտոնում օրինական ճանապարհով ընտրվելու համար

Հովհաննես Սահակյան. Ս.Սարգսյանի ռեսուրսը կբավականացնի նախագահի պաշտոնում օրինական ճանապարհով ընտրվելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի գործող նախագահն այնքան «թույլ է», որ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար նրան հարկավոր կլինեն Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսնեը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, կառավարության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով Սերժ Սարգսյանի դիրքերը բավականին թուլացել են:

Իր հերթին հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը համամիտ չի եղել Հովհաննիսյանի հետ՝ ասելով, որ ժամանակին և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը օգտվել են Սերժ Սարգսյանի ռեսուրսից: «Սերժ Սարգսյանի ռեսուրսը կբավականացնի նախագահի պաշտոնում օրինական ճանապարհով ընտրվելու համար»,-ասել է Սահակյանը:

Իր հերթին Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ Սահակյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ժամանակին ներկայիս հանրապետականները դեմ էին Սերժ Սարգսյանին: Նա նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դարձավ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսի շնորհիվ, քանի որ նա էր այն ժամանակ երկրի նախագահը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---