Միշել Պլատինին բարձր է գնահատել Ուկրաինայի նախապատրաստումը Եվրո-2012-ին![]() 28 սեպտեմբերի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին որպես եվրոպական ֆուտբոլային միության պատվիրակության ղեկավար այցելել է Ուկրաինա, ծանոթանալու համար Եվրո-2012-ին եզրափակիչ նախապատրաստական փուլին: «Ես գոհ եմ այն ամենից, ինչ տեսա Ուկրաինայի քաղաքներում, որոնք կընդունեն Եվրո-2012-ը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պատասխանատուներին»,-ՈՒԵՖԱ-ի նախագահի բառերն է մեջբերում ՈՒԵԱՖ-ի պաշտոնական կայքը: Պլատինին հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Յանուկովիչը խոստացել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի մրցաշարի վերջին փուլը տոն դառնա երկրպագուների համար: «Սա պատմական իրադարձություն է մեր երկրի կյանքում, -ասել է Յանուկովիչը:-Վստահ եմ, որ բարեբոխված ենթակառուցվածքները կծառայեն նաև ապագա սերունդներին»: Ավելի վաղ Պլատինին այցելել էր Ուկրաինայի բոլոր քաղաքները, որոնք ընդունելու են առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |