Լինգով սպանել են քարի վերամշակման արտադրամասի տնօրենին![]() 28 սեպտեմբերի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով: Նույն օրը, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն և հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |