Արենիի գինու փառատոնի մասնակիցներին կսպասարկեն հատուկ ավտոբուսներ![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Արենի գյուղում տեղի կունենա Գինու փառատոն: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսում Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը, փառատոն անցկացնելն արդեն ավանդական է դարձել: Նրա խոսքով, եթե անցած Գինու փառատոն են այցելել 2.5-3000 հյուրեր, ապա այս տարի սպասվում է, որ նրանց թիվը գերազանցելու է 5000-ը: «Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով անցկացվելու են նաև տարբեր միջոցառումներ»,- ասել է նա և հավելել, որ դրանց շարքում լինելու են ազգային խաղեր, կներկայացվեն ազգային ճաշատեսակներ: Նրա խոսքով, միջոցառումներն անցկացվելու են գյուղի ողջ տարածքում: Միջոցառումը սկսվելու է ժամը 11:00-ին և տևելու է մինչև 18:00-ն: Այդ տարի ցանկացողները կարող են մասնակցել փառատոնին և օգտվել ավտոբուսների ծառայություններից, որոնք 2500 դրամով մասնակիցններին տանելու են Արենի, իսկ երեկոյան վերադարձնելու են Երևան: Եղյանը նաև հաղորդել է, որ այս տարի հովանավորների հետ միասին փառատոնի անցկացմանն աջակցել է պետությունը` հատկացնելով 3 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |