Ռուս, ֆրանսիացի ու իսպանացի զբոսաշրջիկները Արենիի գինու փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել

Ռուս, ֆրանսիացի ու իսպանացի զբոսաշրջիկները Արենիի գինու փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել

PanARMENIAN.Net - Ռուսական, ֆրանսիական ու իսպանական զբոսաշրջային խմբերը Արենիի գինու փառատոնի մասնակցության հայտեր են ներկայացրել, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը: Ըստ նրա, փառատոնին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Էստոնիայի տուրօպերատորները:

Անդրադառնալով փառատոնի մասնակիցներին՝ Եղյանը հայտնել է, որ կմասնակցեն 8 գինեգործներ Արենիից և յոթ գինեգործ Արցախից ու Հայաստանի մարզերից: Փառատոնի շրջանակներում 80 գյուղական տնտեսություններ իրենց տները հանգստի համար կտրամադրեն այցելուներին:

Իր հերթին «Հայաստանի համայնքների ասոցիացիան» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը հայտնել է, որ փառատոնին մասնակցելու համար որպես փորձագետներ ու մրցութային ժյուրիի անդամներ գինու արտադրության մասնագետներ են հրավիրվել Ֆրանսիայից: Ըստ նրա, նրանք էլ կընտրեն «Լավագույն գինի» անվանակարգի հաղթողին:

Ակնկալվում է, որ փառատոնի շրջանակներում զբոսաշրջիկների շրջանում կանցկացվեն գինու պիտակների էսքիզների մշակման մրցույթներ: Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան հաջորդ տարի մասնակցել փառատոնին: Բացի այդ, կթողարկվի նաև 100 շիշ գինի հաղթողի պիտակով:

23  10.10.11 - Գինու փառատոն Արենիում
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---