ՄԱԿ-ի հսկողության աշխատակից. Էրդողանի թիկնապահներն իրենց պահում էին բանդիտների պես28 սեպտեմբերի 2011 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Մամուլում հայտնվել է կռվի տեսագրություն, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թիկնապահների միջև: Ուշանալով Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի ելույթից` Էրդողանը որոշել է անցնել ոչ թե նախատեսված երթուղով, այլ ուղիղ ճանապարհով, սակայն նրա ճանապարհը կտրել են ՄԱԿ-ի հսկողության աշխատակիցները: Թիկնապահների կռվից հետո, որին Էրդողանն անձամբ չի մասնակցել, նա ստիպված է եղել, այնուամենայնիվ, նիստերի դահլիճ շարժվել սահմանված երթուղով: Տեսագրությունը հայտնվել է The New York Post ամերիկյան թերթի ձեռքում: Պարբերականը պարզել է նաև, որ կռվի արդյունքում վնասվածքներ են ստացել ՄԱԿ-ի թիկնապահները, քանի որ նրանք կոպիտ ուժ կիրառելու իրավունք չունեն, բացի դրանից, Էրդողանի թիկնապահները դիվանագիտական անձեռնմխելիություն ունեն, ուստի նրանց անհնար էր անգամ բերման ենթարկել: Ըստ երևույթին, թուրքերն օգտվել են այդ առավելություններից, ինչի արդյունքում ՄԱԿ-ի երկու թիկնապահ է տուժել. հսկողության մի բարձրաստիճան աշխատակիցը հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի վնասվածքներով, իսկ նրա գործընկերը արմունկով հարված է ստացել կրծքավանդակին: «Նրանք իրենց պահում էին բանդիտների պես»,- հայտնել է աղբյուրը ՄԱԿ-ի հսկողության շրջանակից: Մեկ այլ ականատես հաղորդել է, որ Էրդողանի թիկնապահներից մեկն իր վերակացուի աչքի առաջ բռնել է ՄԱԿ-ի հսկիչ կնոջը և դեն նետել նրան, որից հետո նրա գործընկերները նետվել են թուրքական թիկնապահների վրա: Foreign Policy կայքում բլոգի հեղինակը նշում է տեսագրության վատ որակը և հույս հայտնում, որ ԶԼՄ-ում կհայտնվի նաև վերահսկողության տեսախցիկների ձայնագրությունը, որոնք պետք է գտնվեին այդպիսի խիստ հսկվող գոտում: ՄԱԿ-ի ղեկավարությունը միջադեպին մասնակցած հսկիչներին արձակուրդ է ուղարկել մինչև հետաքննության ավարտը: Սակայն նրանց արհմիությունը բողոք է հայտնել, ինչի արդյունքում այդ որոշումը չեղյալ է հայտարարվել, և հսկիչները ծառայության են վերադարձել: Հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է Newsru.com-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |