Բուենոս Այրեսում Հայաստանի և Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին նվիրված միջոցառում է կայացել28 սեպտեմբերի 2011 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի Կենտրոնական վարչության կողմից և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Բուենոս Այրեսի «Սիրանույշ» հանդիսությունների սրահում կազմակերպվել է Հայաստանի և Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու և Հայ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները, արգենտինահայ համայնքի քաղաքական, հասարակական կառույցների և միությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանդիսությանը ելույթ է ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով ներկայացրել է հայկական պետականության անցած 20-ամյա ուղին, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները, անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նա ընդգծել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևորությունը Հայաստանի և հայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում: Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվո հուշագրեր և շքանշաններ է հանձնել արգենտինահայ համայնքային կառույցների մի շարք ղեկավարների, արգենտինահայ մշակութային գործիչների և լրագրողների: Միջոցառումն ավարտվել է համերգով` արգենտինահայ համայնքային կառույցների պարախմբերի և երաժշտական համույթների մասնակցությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |