Եգիպտոսում գիտաժողովի առաջին 2 նիստերը նվիրված են եղել հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը28 սեպտեմբերի 2011 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքներն է սկսել «Մերձավոր Արևելքի երկրներում և լեզուներով տպագրության և հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում են 75 մասնագետներ` ժամանած աշխարհի մոտ 20 երկրներից, այդ թվում` Եգիպտոսից, Հայաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլ երկրներից: Հաշվի առնելով 2012թ. հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը` գիտաժողովի շրջանակում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ: Գիտաժողովի բացումը կատարեցին Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և տպագրությանը ու հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը: Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստերը նվիրված էին հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը: Առաջին նիստում զեկույցներով հանդես են եկել Ե.Չարենցի գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, ինչպես նաև անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը և Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող, դոկտոր Մուստաֆա Էլ-Ռազզազը: Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաև Հայաստանի երկու կարևորագույն գիտամշակութային հաստատությունների` Մատենադարանի ու Գրականության և արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |