Կարեն Կարապետյան. Երևանն ապագայում ժամանակակից քաղաքին բնորոշ չափորոշիչներ կապահովի28 սեպտեմբերի 2011 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի հետ: Նա ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման ոլորտում և քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերը և ընդգծել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը, որն ուղղված է ներդրումային և զարգացման երկարատև ծրագրերի իրականացմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ծրագրերն ու ոլորտները, որտեղ հնարավոր է փոխշահավետ համագործակցություն: «Համոզված ենք, որ տեսանելի ապագայում Երևանը ժամանակակից քաղաքին բնորոշ չափորոշիչներ կապահովի և այն խոշոր ներդրումային ծրագրերը, որ այսօր ունենք, անպայմանորեն հաջողություն կունենան»,- նշել է քաղաքապետը: Վաչե Մանուկյանը, գնահատելով իրականացվող ծրագրերի հեռանկարը, կարևորել է քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը ներդրումային դաշտին նպաստելու գործում և առաջարկել է գործակցության ծրագրեր քննարկել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |