ՀՀ վարչապետը կարևորել է հայ-չինական համագործակցությունը` շնորհավորելով չինացիներին ազգային տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամ` նա նշել է. «Վերջին տարիներին նկատվում է կայուն աճ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Կցանկանայի առանձնացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճը: Առաջնային նշանակություն են ձեռք բերել լեռնահանքային արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Վերջին տարիների համագործակցության բարձրակետը «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունն է»։

Վարչապետը կարևորել է նաև Հայ-չինական գործարար համաժողովը, որը նպատակաուղղված էր նոր կապերի հաստատմանը և փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը:

Վարչապետը անդրադաձել է նաև Չինաստանի կառավարության պարբերաբար օժանդակությանը Հայաստանի կառավարությանը։ Նա առանձնացրել է 2011-ի հունիսին 40 մլն յուան արժողությամբ շտապօգնության 88 մեքենաների ընդունման-հանձնման պաշտոնական արարողությունը և դեռևս իրագործման փուլում գտնվող Հայաստանին քաղաքային նշանակության ավտոբուսների տրամադրման ծրագիրը: Տիգրան Սարգսյանը մտաբերել է նաև երկու երկրների հումանիտար համագործակցությունը՝ առանձնացնելովԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչունը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ժողովուրդների։ Վերջինս շնորհավորել է նաև վարչապետին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---