Դիեգո Պինտո. Վարշավայում «Արևելյան գործընկերության» երկրներին շանս կտրվի իրենց քաղաքականությունը վերանայելու համար29 սեպտեմբերի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» երկրները պետք է օգտագործեն ստեղծված հնարավորությունն իրենց քաղաքականությունը վերանայելու համար»,-հայտարարել է Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում՝ նկատի ունենալով Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը: «Արևելայն գործընկերության ծրագիրը բավականին հաջող սկիզբ ունեցավ, չնայած հանդիպեց որոշ արգելքների: Եվրոպական շարժումը կցանկանար կոնկրետ լուծումներ տեսնել գագաթաժողովում, մասնավորապես, կրոնական համագործակցության, ֆինանսական աջակցության, առևտրի ազատ գոտիների ու վիզային ռեժիմի պարզեցման ոլորտներում»,-ասել է Պինտոն: Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի վերաբեևյալ հարցին՝ Պինտոն անդրադարձավ Երևանում կայանալիք Եվրոպական շարժման խորհրդաժողովին. «Խորհրդաժողովն անկախ նախաձեռնություն է, սակայն, այն կապված է եվրաինտեգրման գործընթացների հետ և ուղղված է ԵՄ դերի բարձրացմանը Հարավային Կովկասում»: Հուսով եմ, խորհրդաժողովը կնպաստի դրան: Եվրոպական շարժման խորհրդաժողովի հիմնական նպատակն, ըստ Պինտոյի, պլատֆորմի ստեղծումն է քաղաքացիական հասարակության խնդիրների արծարծման ու համագործակցության արդյունավետ ուղիների որոնման համար: «Մենք հուսով ենք, որ խորհրդաժողովը հնարավորություն կտա ամրապնդել կապերը տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակությունների, ինչպես նաև Արևմտյան երկրների քաղաքացիական հասարակությունների հետ: Վերջապես, մենք ձգտում ենք ցույց տալ բոլորին, որ ՀԿ-ը կենսունակ են՝ առավել մեծ հնարավորություններ տալով նրանց միասնական Եվրոպայի դիրքերի ամրապնդման համար՝ հաշվի առնելով նաև «Արևելյան գործընկերության» երկրների դիրքորոշումները»,-ամփոփել է նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |