Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում ոչ ոքի է խաղացել ԱՊՈԵԼ-ի հետ29 սեպտեմբերի 2011 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում հանդիպեց ԱՊՈԵԼ-ի հետ: 61-րդ րոպեին առաջինը խաղի հաշիվը բացեցին Կիպրոսի թիմի ֆուտբոլիստները, բայց երեք րոպե անց Ժադսոնը հավասարեցրեց հաշիվը, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի G խմբում 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ իրենց համար խաղը շատ բարդ էր, ինչպես և նա կանխատեսեց: «Մեզ դիմակայեց լավ կազմակերպված թիմ: Իմ խաղացողներին մշտապես ինչ-որ բան չէր բավականացնում հարձակման եզրափակիչ փուլում, իսկ ԱՊՈԵԼ-ը գոլ խփեց առաջին լուրջ հակագրոհում: Հուսանք, որ հաջողությունը կվերադառնա»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Մարզչի խոսքով, շատ գոլեր խփելու համար նրա սաներին պակասում է սառնարյունությունը. «Մենք մինչև հիմա խմբից դուրս գալու լավ շանսեր ունենք: Մենք կարող ենք հաղթել ԱՊՈԵԼ-ին արտագնա խաղում, միավորներ վերցնել «Զենիթի» և «Պորտուի» հետ խաղերում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |