Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարում նահանջել է 2-րդ տեղը

Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարում նահանջել է 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Սան Պաուլոյում «Մեծ սաղավարտ» շարքի եզրափակիչ առաջնության 3-րդ մրցափուլը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար ավարտվեց ոչ ոքիով: Արոնյանի հակառակորդը Հիկարու Նակամուրան էր (ԱՄՆ): Այս հանդիպումից հետո նա 5 միավոր է հավաքել և իջել երկրորդ տեղը: Հաղթելով Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան)` Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 7 միավորով բարձրացել է առաջին տեղը: Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա) պարտության է մատնել Մագնուս Կարլսենին (Նորվեգիա):

Սեպտեմբերի 29-ին շախմատիստները կհանգստանան, իսկ սեպտեմբերի 30-ին` 4-րդ մրցափուլում, Արոնյանը իր ուժերը կչափի Իվանչուկի, Վալյեհո Պոնսը` Անանդի, իսկ Կարսլենը` Նակամուրայի հետ:

Շախմատիստները երկուական շրջան են խաղում: Առաջնության երկրորդ մասը կկայանա իսպանական Բիլբաո քաղաքում և կավարտվի հոկտեմբերի 11-ին:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---