ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - 19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական աճի գրավական: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը այս ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, մասնավորապես, Երեւանի արվարձաններից մեկում սկսվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների պարկի» ստեղծման նախնական աշխատանքները: Վարդան Օսկանյանը հայտարարել է նաեւ, որ 2005 թ-ին Հայաստանի բոլոր դպրոցները հագեցած կլինեն համակարգիչներով եւ կունենան Ինտերնետ ցանցի օգտագործման անսահման հնարավորություն: --0--
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---