Ոստիկանապետը պաշտոնապես հերքել է վերջերս վնասազերծած ավազակախմբի կապը պաշտոնատար անձանց հետ29 սեպտեմբերի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսայնը, սեպտեմբերի 29-ին ելույթ ունենալով կառավարության մամլո կենտրոնում, հայտարարել է, որ վերջերս վնասազերծված հանցախմբում պաշտոնյաներ չկան: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ հանցախմբում պետական պաշտոնյաների երեխաներ չկան»,- ասել է նա: Անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը որոշ պաշտոնատար անձանց հետ հանցախմբի կապի մասին, Սարգսյանն ասել է, որ նման հետևություններ կատարվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ կատարված զանգերի՝ ավտոմեքենաների պետհամարանիշների պատկանելությունը պարզելու արդյունքում, որոնք կապված են հետաքննության հետ: Ոստիկանության պետը նաև հաղորդել է, որ հանցախմբի բոլոր անդամները ձերբակալված են: Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |