Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի քաղաքական դաշտի վրա

Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի քաղաքական դաշտի վրա

PanARMENIAN.Net - 2013-ի նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«ՀՀԿ-ն իր թեկնածուն ունի նախագահական ընտրություններում և իր նախագահը, և կուսակցությունը պատրաստվում է ընտրությունների գնալ նախագահի իր թեկնածությամբ»,- ասել է նա:

Մելիքյանը նշել է, որ դա արտացոլվել է նաև կոալիցիոն կուսակցությունների հուշագրում: Նա միաժամանակ հավելել է. «ՀՀԿ-ն ոչ իշխանամետ է, ոչ էլ նախագահամետ: ՀՀԿ-ն իշխանական և նախագահական կուսակցություն է և ունի իր ծրագրերը և նպատակները»:

Ինչ վերաբերվում է նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման հնարավորությանը, ապա, Մելիքյանի խոսքով, դա հնարավոր է: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է դա ազդելու Հայաստանի քաղաքական դաշտի վրա, Մելիքյանը նշել է. «ոչ մի կերպ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---